Նավթի համաշխարհային գները բարձրացել են
ԱՄՆ-ի Նավթի ինստիտուտի հրապարակած՝ երկրում նավթի պաշարների անսպասելի կրճատման մասին տվյալներից հետո նավթի համաշխարհային գներն աճել են, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսօր առավոտյան Brent նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում ավելացել է 0.85 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.30 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.94 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49,15 ԱՄՆ դոլար։
API-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում նախորդ շաբաթ նավթի պաշարները կրճատվել են 7.6 մլն բարելով։ Այժմ ներդրողները սպասում են ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունից նավթի պաշարների պաշտոնական վիճակագրական տվյալներին։