211652_close_icon
views-count4312 դիտում article-date 09:35 05-10-2016

«Հայկական Վերածնունդ» կուսակցության անդամը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ական) դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին։ Լուրը ճշտելու համար կապ հաստատեցինք Ռաֆիկ Գրիգորյանի հետ, սակայն հեռախոսազանգին լացակումած պատասխանեց Գրիգորյանի կինը, ով փոխանցեց, որ Գրիգորյանը ի վիճակի չէ պատասխանել, և այս պահին նրան հետազոտում են բժիշկները։ Ավելի ուշ, փաստի առթիվ ոստիկանությունը հետախուզում հայտարարեց Արկադի Փելեշյանի նկատմամբ»։ [b]Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր