211652_close_icon
views-count1366 դիտում article-date 23:21 04-10-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8/1 շենքի բնակարաններից մեկում երեխան չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում 2006 թ. ծնված Է. Հ.-ը քնած է եղել: *** Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 32 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին անօգնական ընկած է եղել 1936 թ. ծնված Լ. Պ.-ը, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն: ***

Նմանատիպ նյութեր