211652_close_icon
views-count10755 դիտում article-date 13:15 04-10-2016

Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը կնշի իր 2701-ամյակը. տեսանյութ

Հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը։ Տոնը նշվում է 2009 թվականից։ Այս տարի Էջմիածին քաղաքի 2701-ամյակն է։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունը խորհուրդ ունի։ 405 թ. հենց հոկտեմբերի 8-ին է Մեսրոպ Մաշտոցը, գրերի գյուտն արած, ոտք դրել Էջմիածին, ուր նրան դիմավորել է ժողովուրդը Վռամշապուհ արքայի եւ Սահակ Պարթեւ կաթողիկոսի գլխավորությամբ։ Բացի այդ հոկտեմբերի 8-ը, եթե ճիշտ տոմարով հաշվենք՝ մեծն Կոմիտասի ծննդյան օրն է։ Ավանդույթի համաձայն՝ Էջմիածնի քաղաքային իշխանությունը տոնի եռօրյա ծրագիր է մշակել, որը ներկայացնում ենք ստորև. [b]07.10.2016 [/b] 11:00-Այց Զոհվածների պանթեոն 11:30-Այց Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան 14:30-Այց արցախյան հերոսամարտի հուշարձան 15:00-Հանդիսավոր նիստ [b]08.10.2016 [/b] 12:00-Մշակույթի պալատի հարակից այգու անվանակոչում 13:00-Տիգրան Մեծի հուշարձանի բացում [b]09.10.2016 [/b] 12:00-Այց Վազգեն Սարգսյանի հուշարձան 14:30-Հավաք Կոմիտասի հրապարակում 15:00-Շքերթ 16.00-18.00-Տաղավարների դիտում, նկարչական ցուցահանդեսների բացում 18:00-Տոնական համերգ 21.00-Հրավառություն
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր