Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԿԲ հրապարակած տվյալներով, այս տարվա օգոստոսին դրանց ծավալը կազմել է 41 միլիարդ դրամ, ինչը ավելի քան 18 տոկոսով զիջում է անցած տարվա նույն ամսվա ցուցանիշը:
Առաջին 8 ամիսների տվյալներով նվազումը 21 տոկոս է: Ուշագրավ է, որ այս տարվա օգոստոսին անցած երկու տարիների ընթացքում առաջին անգամ արձանագրվել է ՌԴ-ից եկած տրանսֆերտների ծավալի աճ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]