211652_close_icon
views-count1813 դիտում article-date 09:49 31-01-2015

Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ Հայաստան ուղարկվող օտարերկրյա տրանսֆերտները գնալով նվազում են: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության համաձայն, 2014թ. ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով փոխանցվել է 1 մլրդ 728.5 մլն դոլար՝ նախորդ տարվա 1 մլրդ 869.7-ի փոխարեն: Հատկանշականն այն է, որ նվազել են ՌԴ-ից կատարվող փոխանցումները. 2014թ. ընթացքում ՌԴ-ից ՀՀ է ուղարկվել 1.4 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 1.6 մլրդի փոխարեն: Իսկ ահա ԱՄՆ-ից ուղարկվող մասնավոր տրանսֆերտների քանակն աճել է՝ 82.3 մլն դոլարից դառնալով 103.6 մլն: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր