Ռոնալդինյո. Ես կցանկանայի Մեսիի հետ ավելի երկար խաղալ
«Բարսելոնայի» նախկին լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն խոստովանել է, որ կատալոնական ակումբում կցանկանար ավելի երկար խաղալ Լիոնել Մեսիի հետ:
«Այն ամենին, ինչ կցանկանայի հասնել իմ կարիերայի ընթացքում, ես հասել եմ և դրանից շատ գոհ եմ: Բայց կցանկանայի ավելի երկար խաղալ Մեսիի հետ:
Դա մեծագույն խաղացող է, և շատ ուրախ եմ, որ նրան կարիերայի սկզբում օգնել եմ` նրա առաջին գոլի ժամանակ փոխանցում կատարելով:
Մեսին ամեն օր ցույց է տալիս, որ նա լավագույնն է: Ամեն շաբաթ նա իր բարձր մակարդակը ցույց է տալիս, այնպես որ աշխարհի առաջնությունում ապացուցելու ոչինչ նա չունի», ասել է Ռոնալդինյոն: