Ռոնալդինյո. Ես «Բարսելոնայից» Մեսիի պատճառով չէի հեռացել
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն նշել է, որ ժամանակին կատալոնական ակումբից հեռացել է ոչ Լիոնել Մեսիի պատճառով:
«Իմ հեռանալը «Բարսելոնայից» ոչ մի կապ չունի Մեսիի հետ: Ես միշտ ձգտել եմ նրա վրա լավ ազդեցություն թողնել:
Իսկ «Բարսելոնա» տեղափոխվելուց առաջ ես շատ մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Մնում էին գործարքի մի քանի աննշան կետեր պարզել, երբ ինձ զանգահարեց Սանդրո Ռոսելը և ասաց, թե իրենք են հաղթելու «Բարսելոնայի» նախագահի ընտրություններում: Ու ես նրան խոստացա «Բարսելոնա» տեղափոխվել», ասել է Ռոնալդինյոն: