211652_close_icon
views-count2616 դիտում article-date 12:05 03-10-2016

Վանաձորում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://www.armenpress.am/arm/news/862280/vanadzorum-aravel-shat-qvener-e-stacel-hanrapetakan-kusakcutyuny.html]Արմենպրես[/url]»-ը, Հանրապետական կուսակցությունը ստացել է 14 հազար 889 քվե: Առավել շատ հավաքած ձայների քանակով ՀՀԿ-ին հաջորդում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` ստանալով 10 հազար 899 ձայն, այնուհետև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը` 5 հազար 286 ձայնով: 2 հազար 872 ձայն էլ ստացել է ԲՀԿ-ն: Ընտրելու իրավունք է ունեցել 96 հազար 561 մարդ, քվեարկությանը մասնակցել է 41 հազար 278 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր