1478 դիտում
10:12 06-05-2021
Պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա քվեներ բերելու «պլան» է դրվել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը գրեթե ամենօրյա ռեժիմով տեղեկություններ է ստանում, որ պետական գերատեսչություններում աշխատակիցների վրա ձայների որոշակի «պլան» է դրվել: Սրա արդյունքում ներկայումս բավականին լարված իրավիճակ է տիրում պետական բոլոր գերատեսչություններում, որտեղ, առանց այդ էլ հետպատերազմյան շրջանում լարվածության պակաս չկար: Մի կողմից՝ մեծամասնությունը կտրուկ հրաժարվում է մասնակից դառնալ նման գործընթացի, մյուս կողմից՝ ոմանք, ընդհակառակը, փորձում են հաճոյանալ «շեֆին» և հնարավորինս մեծ ծավալի ցուցակներ ներկայացնել։ Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերատեսչություններում լայն թափով ընթանում են աշխատակիցների ցուցակագրման աշխատանքներ։ Աշխատակիցները «տեսակավորվում» են ըստ վերը նշված տրամաբանության, ինչպես նաև գործող իշխանությունների հանդեպ վերաբերմունքի:
Նրանք, որոնք բացահայտ դեմ են այս իշխանություններին, դասակարգվում են երկու ցուցակում՝ «անհնազանդների» և «ռիսկայինների»։ Առանձին ցուցակում են «սվոյները»: Վերջինս հիմա բավականին խեղճ ցուցակ է, սակայն, մեր ունեցած հավաստի տեղեկության համաձայն, նախատեսվում է «անհնազանդների» և «ռիսկայինների» խմբերի ներկայացուցիչներին առայժմ չնեղացնել, բոլորի հետ տանել համապատասխան «զրույց», փորձել նրանց հետ տանել անհատական աշխատանքներ։ «Ռասկլադը» հետևյալն է. գոնե հասնել նրան, որ պետական գերատեսչությունների այն աշխատակիցները, որոնք չեն ընտրում իշխանությանը, չմասնակցեն ընտրությանը, ուղղակի ընտրատեղամաս չգնան»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2510 դիտում
09:13 01-02-2022
Պետական գերատեսչություններում լարված մթնոլորտ է․ «Փաստ»
3075 դիտում
12:05 03-10-2016
Վանաձորում առավել շատ քվեներ է ստացել Հանրապետական կուսակցությունը
1818 դիտում
16:41 15-11-2018
Ժողովրդի սպասելիքներն արդարացնող քաղաքական ուժը մեծ քվեներ կստանա. Սերգեյ Բագրատյան
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան