Իսպանիա. «Ռեալի» անհաջողությունները շարունակվում են, առաջատար դարձավ «Ատլետիկոն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում առաջատարը՝ Մադրիդի «Ռեալը» սենսացիոն կերպով չկարողացավ սեփական հարկի տակ հաղթել «Էյբարին»:
Առաջինը հաշիվը բացեցին հյուրերը, այնուհետև Գարեթ Բեյլը խփեց պատասխան գնդակը, սակայն ավելին անել մադրիդցիները չկարողացան:
Այսպիսով, Զինեդին Զիդանի թիմի անհաջող մրցելույթները շարունակվում են. սա «Ռեալի» 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր, որից երեքը՝ Պրիմերայում, մեկը՝ Չեմպիոնների լիգայում:
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 15 միավոր և կորցրեց առաջատարի դիրքը: 1-ին տեղում նույնքան միավորով մադրիդյան մյուս ակումբն է՝ «Ատլետիկոն», որը արտագնա հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ՝ 2:0: Ընդ որում, «Բարսելոնան» մեկ խաղ պակաս է անցկացրել և հաղթելու դեպքում կշրջանցի մադրիդյան երկու ակումբներին:
[b]Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
[/b]
«Ռեալ»-«Էյբար»՝ 1:1
Բեյլ, 18 – Ռիկո, 6