Հայտնաբերվել է կանեփանման բույսի զանգվածներ
Սեպտեմբերի 29-ին ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Ջ. Գ-ի տանը հայտնաբերվել է 1.08 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող չոր զանգված, իսկ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Վ. Վ-ին պատկանող տան 2-րդ հարկի կիսակառույց սենյակում հայտնաբերվել է 8.98 գրամ կանաչ գույնի, սպեցիֆիկ հոտով կանեփանման բույսի չոր, իսկ տանիքի տակ՝ 935 գրամ թաց վիճակում նմանատիպ զանգվածներ: