Հայտնաբերվել է 176.7 գրամ կանեփանման բույսի զանգված
Հուլիսի 29-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Զորգե փողոցի N տան բնակիչ, 1986թ. ծնված Ռ. Ի-ի կողմից վարձակալական հիմունքներով օգտագործվող գարեջրի վաճառքի կետը, որտեղ հայտնաբերվել է 176.7 գրամ ընդհանուր քաշով, կանաչ գույնի, չորացված և մանրացված կանեփանման բույսի զանգված, ինչպես նաև պոլիէթիլենային մեկ շիշ, որի պատերին կար թմրանյութի նմանվող հետքեր:
Ռ. Ի-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղվարչություն: