Հայտնաբերվել է 209,2 գրամ կանեփանման բույսի թփեր
Հունիսի 15-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում Քաշաթաղի շրջանի Շալուա գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Վ. Մ-ին պատկանող փայտամշակման արհեստանոցի տանիքում զննությամբ հայտնաբերվել է 3 հատ, տան տանիքի տակ 1 հատ, իսկ անասնագոմի պատի արանքում 2 հատ կանեփի չորացված թուփ:
Զննության ընթացքում անասնագոմի դիմացի տարածքից և դրա մոտակայքում գտնվող կիսաքանդված շինությունից հայտնաբերվել է մշակված և խնամված կանեփանման բույսի մեկական թփեր:
Հայտնաբերված չոր թփերի ընդհանուր քաշը կազմել է 209,2 գրամ: