Էներգետիկայի միջազգային գործակալությունն ակնկալում է , որ Չինաստանը առաջ կանցնի Եվրամիությունից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից՝ մինչ 2035 թվականը էներգետիկայի ոլորտում նորանոր նախագծերի շրջանակներում: Չինաստանի կողմից կառուցվող առաջին մեծամասշտաբ արևային էլեկտրակայանը էլեկտրաէներգիա կմատակակարի 1 միլիոն տների, ինչը ածուխի օգտագործումը կնավազեցնի տարեկան 4.260.000 տոննայով:
Delingha կոչվող արևային էներգիան կենտրոնացնող այդ նախագիծը գտնվում է 2500 հեկտար տարածության վրա՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքի Ցինխայ շրջանում՝ Գոբի անապատում: Շինարարության ավարտից հետո պատրաստ կլինեն 6 աշտարակներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է արտադրել 135 մեգավատ էլեկտրաէներգիա՝ ապահովելով 452.000 տների էլեկտրամատակարարումը:
Ամբողջական նախագիծը թույլ կտա մեկ տարի էլեկտրաէներգիայով ապահովել 1 միլիոն Ցինխայում գտնվող տնային տնտեսություններ, և միաժամանակ ածխաթթու գազի արտանետումները կկրճատվեն նախագծի գործունեության ընթացքում 20 միլիոն տոննայով:
Այն ժամանակ, երբ մամուլի էջերում անընդհատ խոսվում է Չինաստանի օդի աղտոտվածության մասին, այնուամենայնիվ լավատեսության համար հիմքեր կան: