Այստեղ դուք հույս և նոր կյանք կգտնեք. Փակ Կըն Հյե
Հարավային Կորեայի նախագահ Փակ Կըն Հյեն հայտարարել է, որ իր երկիրն ուրախ կլինի ընդունել հարևան Հյուսիսային Կորեայից փախչողներին և օգնել նրանց դասավորել իրենց կյանքը:
«Մենք ուղիները բաց ենք թողնում, այստեղ դուք հույս և նոր կյանք կգտնեք»,- BBC-ն մեջբերում է Փակ Կըն Հյեի խոսքը, որով նա հանդես է եկել կորեական զինված ուժերի օրվան նվիրված ելույթում:
Նախագահը հավելել է, որ Հարավային Կորեայում քաջատեղյակ են Հյուսիսային Կորեայում կյանքի «սարսափելի իրականության» մասին: «Ձեզ նույնպես պետք է հասանելի լինեն համամարդկային արժեքները` ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, սոցիալական վճարները»,- ընդգծել է Հարավային Կորեայի ղեկավարը: