Գերմանիայում գաղտնի պատրաստվում են Դոնալդ Թրամփի նախագահությանը. Spiegel
Գերմանացի քաղաքական գործիչները պատրաստվում են ԱՄՆ նախագահ հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հնարավոր նախագահությանը և գաղտնի բանակցություններ են վարում նրա նախընտրական շտաբի հետ. հաղորդում է գերմանական Spiegel թերթը։
«Գերմանիայի կառավարության ներկայացուցիչները, ովքեր մտահոգված են ԱՄՆ-ի ու Գերմանիայի միջև հետագա հարաբերություններով, աննկատ բանակցություններ են վարում նրա խորհրդատուների հետ։ Պարզ է, որ եթ հանրապետականը հաղթի, Բեռլինի վրա դա շատ թանկ կնստի»,-հավելում է թերթը։
Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս Գերմանիայի ԱԳ նախարա Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իրեն ոչ հատուկ դիվանագիատական պահվածքով Թրամփին անվանել էր «ատելության քարոզիչ»։