Վիետնամում Դոնալդ Թրամփի անվտանգությունը կհսկեն ավելի քան 200 գաղտնի գործակալներ
ԱՄՆ-ի գաղտնի ծառայության ավելի քան 200 ներկայացուցիչ փետրվարի 23-ին կժամանի Վիետնամի մայրաքաղաք Հանոյ, որտեղ ապահովելու է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը, հաղորդումէ Ria Novosti-ն։
Հայտնի է, որ հաջորդ շաբաթ նախատեսված է Թրամփի հանդիպումը յուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Նշվում է նաև, որ գաղտնի գործակալներին 4 ինքնաթիռներով Հանոյի միջազգային օդանավակայան կտեղափոխեն Ճապոնիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազայից:
VnExpress պարբերականը հատնում է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ն Հանոյ է ուղարկել մի քանի ռազմատրանսպորտային մի քանի ինքնաթիռ, որոնցում գտնվել են սարքավորումներ հանդիպումների անցկացման համար, ուղղաթիռ և 2 ավտոմեքենա, որոնցով Վիետնամ այցելության ընթացքում տեղաշարժվելու է Թրամփը: