Թրամփը «դեն է նետում» Երկիր մոլորակը. Spiegel-ը ծաղրանկար է հրապարակել
Գերմանական հեղինակավոր Spiegel պարբերականը ծաղրանկար է հրապարակել իր հունիսյան համարի առաջին էջում, որով ցույց է տալիս, թե ինչպիսի անփույթ վերաբերմունք է ցուցաբերում Երկիր մոլորակի կլիմայի հանդեպ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։
Ծաղրանկարում պատկերված են Թրամփը՝ գոլֆի մականով, ով մականով հարվածում է այրվող Երկիր մոլորակին և շպրտում այն։
Նկարի տակ գրված է «You are fired» /դու հեռացված ես/»։
Հիշեցնենք, որ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգները հրաժարվեց կլիմայի փոփոխության հարցով փարիզյան համաձայնագրից։ Թրամփն իր որոշումը հետևյալ կերպ է մեկնաբանել. «Համաձայնագիրը վնասում է ԱՄՆ-ի շահերին»։
Որոշումը առաջ քաշեց մի շարք համաշխարհային գերտերությունների առաջնորդների դժգոհությունը և քննադատությունը։
Նշենք, որ համաձայնագիրը ստորագրել է ավելի քան 190 պետություն, համաձայն որի՝ նրանք պարտավոր են գործողությունների պլանի միջոցով «զսպել» մոլորակի կլիմայի տաքացումը։