Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի ֆոնի վրա ձերբակալությունները շարունակվում են
Թուրքիայում չեն դադարում հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում խոշոր չափերի կաշառակերության մեջ մեղադրվող անձանց ձերբակալությունները: Օրեր առաջ Մերսին նահանգում ձերբակալված 35 անձանցից 7-ը կալանավորվել է:
Թուրքական լօրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր տեղի է ունենալու նրանց դատավարությունը:
Հիշեցնենք, որ կոռուպցիոն սկանդալի հետևանքով հրաժարական են տվել բնապահպանության էկոնոմիկայի և ներքին գործերի նախարարները: