Ջամայկային է մոտենում Մեթյու փոթորիկը
Կարիբյան ծովը հատած Մեթյու փոթորկին արդեն տրվել է 5-րդ աստիճան, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության փոխանցմամբ փոթորիկը ներկա պահին շարժվում է Ջամայկայի ուղղությամբ։
ԱՄՆ-ի Փոթորիկնեի ուսումնասիրության ազգային կենտրոնի տվյլաներով՝ Մեթյու փոթորիկը հանդիսանում է ամենահզորը Ատլանտիկայում 2007 թվականին բարձրացած Ֆելիքս փոթորկից հետո։
Ջամայկայի Օդերևութաբանական ծառայության տնօրեն Էվան Թոմփսոնի խոսքով՝ բոլոր ծառայությունները բերվել են բարձր պատրաստվածության։