211652_close_icon
views-count7406 դիտում article-date 22:05 30-09-2016

Անհայտ անձինք վնասել են Սարի թաղի բախումները նկարահանած օպերատորի մեքենան. Ազատություն

Անհայտ անձինք այս գիշեր վնասել են «Սիվիլնեթ»-ի գլխավոր օպերատոր Սարգիս Խարազյանի ավտոմեքենան։ Ջարդել են ապակիները, պատռել անվադողերը։ Նախնական հաշվարկով մոտ 250 հազար դրամի վնաս են հասցրել։ «Էդ ակերը նոր էի գնել, կիրակի էի գնել, պատրաստվում էի ձմեռվան, շատ էի ուրախացել։ Բայց դե ինչ արած, մարդիկ իրենց ճաշակով ձևափոխեցին մեքենաս: Ոչ մի բան չեն տարել, ամեն ինչ տեղում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Խարազյանը: Հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգությունների ականատես օպերատորը կասկածներ ունի՝ այդ դեպքերով պայմանավորված ինչ-որ մարդիկ փորձել են վրեժ լուծել։ «Սարի թաղի վերջին դեպքերին ես նկարել էի քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ծեծում էին մարդկանց, լրագրողների», - պատմեց օպերատորը: Այդ օրը զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գործով Սարգիս Խարազյանին փաստաբանական հարցում են ուղարկել։ Եվ հավանական է համարում, որ այդ գործով ևս կարող է պայմանավորված լինել։ Սարգիսը գտնում է, որ կատարվածը ոչ միայն վրեժ, այլ նաև նախազգուշացում է։ Մեքենայից ոչինչ չեն գողացել, հետևաբար կասկածները, որ մեքենան թալանելու նպատակով են նման բան արել, ըստ նրա, հերքվում են։ «Ինչու հիմա, որովհետև ցուրտ է արդեն, մարդիկ պատուհանները փակ են քնում։ Հիմա են արել, որպեսզի չբռնվեն», - ասաց Սարգիս Խարազյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե որևէ թշնամիներ ունի: Մանրամասները՝ [url=http://www.azatutyun.am/a/28024722.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր