Mercedes-ը 1,7 մլն դոլար արժողությամբ զբոսանավ կարտադրի, որը կկարողանան գնել աշխարհում միայն 10 հոգի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մոնակոյի Yacht Show ցուցահանդեսի շրջանակներում գերմանական Mercedes-ը ներկայացրել է նոր զբոսանավը, որի արտադրությունը շուտով կմեկնարկի, իսկ վաճառքում այն կհայտնվի արդեն 2017թ.-ին:
Հայտնի է, որ 1,7 մլն դոլար արժողությամբ նավը կվաճառվի միայն 10 երկրներում՝ մեկական օրինակից:
14 մետր երկարությամբ զբոսանավը նախատեսված է 10 հոգու համար: Ներսում կան բոլոր հարմարությունները: Որոշ մարդիկ այն նմանեցնում են Mercedes S էլիտար դասի ավտոմեքենային:
Զբոսանավի 960 ձիաուժ հզորությամբ շարժիչը 75 կմ/ժ արագություն է ապահովում:
Ներկայացնում ենք լուսանկարները: