211652_close_icon
views-count2029 դիտում article-date 23:00 01-08-2014

Անթալիայում 1 մլն դոլար արժողությամբ զբոսանավ է այրվել

Թուրքիայի Անթալիա քաղաքի Ֆենիքե ծովածոցում հուլիսի 29֊ին հրդեհ է բռնկվել «Arzu's Desire» զբոսանավում։ Այս մասին հայտնել է Antalya Today պորտալը։ Զբոսանավում տուրիստներ չեն եղել։ Անձնակազմն օգնություն է խնդրել առափնյա պահպանությունից։ Հրդեհի բռնկման պահին անձնակազմի 5 անդամներից 4֊ն են նավում եղել։ Դեպքի վայր ժամանած փրկարարները տարհանել են 4 անդամներին, ովքեր հրդեհի մարման ընթացքում թեթև այվածքներ էին ստացել և հոսպիտալացվել։

Նմանատիպ նյութեր