211652_close_icon

Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն կուղարկվի Սիրիա

views-count5837 դիտում article-date 20:50 30-09-2016
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/30/97071/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ այսօր առավոտյան ուժգին հրթիռակոծության էին ենթարկվել Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը։ Ինչպես տեղեկացնում էր «Գանձասար»-ը, Նոր Գյուղ թաղամասում գործող Ազգային Պատսպարանի սաները տարհանվել են և տեղափոխվել համեմատաբար անվտանգ վայրեր։ Վիլլաներ թաղամասում գտնվող Սուրն Աստվածածին եկեղեցու մոտակայքում հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է 5 հայ, կան նաև բազմաթիվ վիրավորներ։ Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոցներ։

Նմանատիպ նյութեր