211652_close_icon

ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա

views-count1046 դիտում article-date 16:39 19-03-2015
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը հումանիտար օգնությունով ինքնաթիռ է ուղարկել Սիրիա, իսկ վերադառնալիս հետ կբերի Ռուսասատնի և ԱՊՀ երկրների քաղաքացիներին: ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչը հայտնել է, որ ՌԴ կառավարության որոշմամբ այսօր «Ил-76» ինքնաթիռը մարդասիրական օգնությամբ Լաթակիա կմեկնի ավելի քան 20.5 տոննա բեռով՝ սննդամթերքով, շաքարավազով, պահածոներով և առաջին անհրաժեշտության ապրանքներով: Ինքնաթիռով Ռուսաստան կվերադառնան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների 50 քաղաքացիներ, ովքեր ցանկություն են հայտնել լքել հակամարտության գոտին: Մարդասիրական օգնությունը հնարավորություն կտա որոշ չափով կայունացնել Սիրիայի տարածքում գտնվող փախստականների ծանր վիճակը:

Նմանատիպ նյութեր