20969 դիտում
13:28 14-01-2025
Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական ու ավտոտեխնիկական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 13-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քր. օր.-ի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է մահ):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական վարույթը նախաձեռնվել է երեկ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների ձորում հայտնաբերվել էր «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի մարմինը Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ, դուրս էին բերել մեծ դժվարությամբ, օգտագործելով հատուկ տեխնիկա և մարմինը մոտ 700 մետր ոտքով անանցանելի ճանապարհով մոտեցրել էին դիատարին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություն, պարզելու համար՝ արդյոք ավտոմեքենան տեխնիկական անսարքություններ ունեցել է, թե ոչ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հիմնական պատճառներից մեկը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել՝ մառախուղը:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 13-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կա տուծած:
Դեպքի վայր էին ժամանել Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել էր, որ «Hyundai Accord» մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մոտաղե ջարդոնի, մոտ 700-800 մետր գլորվել էր ձորը:
Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին տղամարդու մարմին:
Դեպքի վայր էր ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանութան գլխավոր վարչության Արարատի մարզի քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և դասակի հրամանատար Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանն էր, ում նախորդ օրվանից որոնում էին:
Փրկարարները մոտ 2 ժամ անց հատուկ տեխնիկայի միջոցով կարողացել են մարմինը դուրս բերել և մոտ
700 մետր ոտքով մոտեցրել դիատարին:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 308+
308+