Հալեպն ուժգին հրթիռակոծության է ենթարկվել. զոհվել է 5 հայ. ԼՐԱՑՎԱԾ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր առավոտյան ուժգին հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը։
Ինչպես տեղեկացնում է «[url=http://www.kantsasar.com/news/?p=12309]Գանձասար[/url]»-ը, Նոր Գյուղ թաղամասում գործող Ազգային Պատսպարանի սաները տարհանվել են և տեղափոխվել համեմատաբար անվտանգ վայրեր։
Վիլլաներ թաղամասում գտնվող Սուրն Աստվածածին եկեղեցու մոտակայքում հրթիռի պայթյունի հետևանքով զոհվել է 5 հայ, կան նաև բազմաթիվ վիրավորներ։ Վերջիններիս տեղափոխել են հիվանդանոցներ։
Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանի տնօրինությունն անվտանգության նկատառումներով շենքում գտնվող աշակերտներին տեղափոխել է ներքնահարկ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Քիչ առաջ կայքը հայտնել է, որ հրթիռակոծության հետևանքով զոհվել են Արման Հինդոյանը և Ծիլա Ճափաղջրյանը։ Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրել Հինդոյանը, Ծովիկ Գապիքյանը։ Այժմ նրանց վիրահատում են։
Թեթև վիրավորում են ստացել Բեթի Լախոյան-Հինդոյանը, Մովսես Հինդոյանը և Նազար Զարմինյանը։
Արման Հինդոյան
[img]/ups/images/0912602001475237012259268.jpg[/img]
Ծիլա Ճափաղջրյան
[img]/ups/images/0139227001475237012775624.jpg[/img]