211652_close_icon
views-count2530 դիտում article-date 15:07 30-09-2016

Հալեպում ավելանում է հոգեկան խնդիրներ ունեցող երեխաների թիվը

Հալեպի արևելյան հատվածում հագեկան շեղումներ ունեցող երեխաների թիվը կտրուկ ավելացել է։ Այդ մասին հայտնել է նշված հատվածումաշխատող բժիշկներից մեկը, հաղորդում է BBC-ն։ Դոկտոր Հաթեմը, ով ղեկավարում է Հալեպի մանկական հիվանդանոցներից մեկը հայտնել է հեռուստաընկերությանը, որ հիվանդանոցում ամեն օր տեսնող երեխաների շուրջ 10%-ի մոտ առկա են հոգեկան շեղումներ։ Բժիշկը դա կապում է Հալեպին հասցվող Սիրիայի կառավարական ուժերի ու Ռուսաստանի օդուժի ամենօրյա հարվածների հետ։ Իսկ երեխաներին բուժել հնարավոր չէ, մինչև չվերացվի հիմնական պատճառը՝ ավիահարվածները։ Իսկ ավիահարվածներից Հալեպում մահանում է օրական մոտ 30 երեխա։

Նմանատիպ նյութեր