939 դիտում
16:48 29-09-2016
Երևանում պարտադիր բարեկարգման աշխատանքները մշտական հսկողության ներքո են
Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու որոշման համաձայն` վարչական բոլոր շրջաններում շարունակական բնույթ են կրում հարակից տարածքների բարեկարգման և խնամքի աշխատանքները:
Նշենք, որ Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական համակարգում ընդգրկված է հարակից ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող 14.500 օբյեկտ, այդ թվում ոչ միայն տնտեսական գործունեություն իրականացնող, այլև պետական ու համայնքային նշանակության կառույցներ, որոնցից շուրջ 4500-ն ունեն նաև կանաչապատման համար նախատեսված տարածքներ:
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ ամենօրյա մշտական հսկողության շնորհիվ այս տարի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից տարված աշխատանքների արդյունքներն արդեն զգալի են:
«Մի քանի տարի շարունակվող ամենօրյա աշխատանքների շնորհիվ էապես նվազել է այն տնտեսվարողների թիվը, որոնք խուսափում և չեն կատարում պարտադիր բարեկարգման պահանջները: Համեմատության համար նշեմ, որ եթե 2013 թվականի ընթացքում մայրաքաղաքում կազմվել էր 2500 վարչական արձանագրություն, ապա 2016 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում ունենք 235 արձանագրություն, որոնց հիմնական մասը ձմռան աշխատանքների հետ է կապված»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
19:54 29-09-2016
Պարտադիր բարեկարգման աշխատանքները` մշտական հսկողության ներքո
3819 դիտում
14:48 05-04-2017
Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ հսկողության տակ պահել պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման կատարումը
1973 դիտում
20:16 11-05-2016
Երևանում շարունակվում են ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքները
Այս բաժնից
424 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
700 դիտում
12:52 04-05-2024
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
469 դիտում
12:34 04-05-2024
Մարկ Քեմերոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը