2156 դիտում
20:16 11-05-2016
Երևանում շարունակվում են ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման աշխատանքները
Երևանի ավագանու 2009 թվականի համապատասխան որոշմամբ հաստատվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տնտեսվարողների կողմից անշարժ գույքի և հարակից տարածքների պարտադիր բարեկարգումը սահմանելու կարգը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Ըստ այդմ, յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի իր կողմից օգտագործվող շենք–շինության հարակից տարածքները:
Մայրաքաղաքում 2016 թ. մայիս ամսի դրությամբ հաշվառված է ընդհանուր օգտագործման տարածք ունեցող 14433 առևտրի և սպասարկման օբյեկտ, որից 14093 օբյեկտը ունի բարեկարգված, իսկ 2351–ը՝ կանաչապատված ընդհանուր օգտագործման տարածք։ Բարեկարգման գործող կարգի մասին տնտեսվարողները, նաև պետական ու հասարակական կառույցները ծանուցվում են ըստ տվյալ օբյեկտի առանձնահատկության։
Բարեկարգման և կանաչապատման աշխատանքների համար տրամադրվում են նաև նախագծեր։ Վարչական շրջանների պատասխանատուներին հանձնարարվել է աջակցել անշարժ գույքի սեփականատերերին`տարածքների արտաքին տեսքի բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար փաստաթղթերի արագ ձևակերպման հարցում, անհրաժեշտության դեպքում կանաչապատման աշխատանքների իրականացման համար տրամադրել ծառեր, թփեր և ծաղիկներ։
Տնտեսվարողներին տրամադրված ամբողջական տեղեկատվության, աջակցության և հետևողական աշխատանքի արդյունքում նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել է պարտադիր նորմերի խախտումների վերաբերյալ կազմվող վարչական արձանագրությունների թիվը։ Մասնավորապես, եթե 2014 թվականի 1-ին կիսամյակում պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանելու դեպքերի վերաբերյալ կազմվել էր 901 արձանագրություն, ապա 2015 թվականւնն և 2016 թվականի մայիս ամսի դրությամբ կազմվել է 378 արձանագրություն։
Նմանատիպ նյութեր
10043 դիտում
13:21 14-07-2017
Շարունակվում են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի աշխատանքները
1800 դիտում
14:31 20-07-2016
Երևանում շարունակվում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքները. լուսանկարներ
Այս բաժնից
784 դիտում
21:50 14-11-2024
ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ողջունել է Արդարադատության Միջազգային դատարանի որոշումը
877 դիտում
21:33 14-11-2024
Վերականգնվում է Փարպի գյուղի Ծիրանավոր եկեղեցին
649 դիտում
21:21 14-11-2024
էկոնոմիկայի նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ