211652_close_icon
views-count1336 դիտում article-date 11:10 29-09-2016

Հարկային փաթեթի դժվարությունների պատասխանատվությունը կրելու է Կարեն Կարապետյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանում այսօր պետք է տեղի ունենա «Հարկային օրենսգրքի» երկրորդ ընթերցման քվեարկությունը: Սակայն տարօրինակն այն է, որ բավական մեծ ծավալ ունեցող այս կարևորագույն փաստաթուղթը պատգամավորներին տրվել է երեկ` նախագծի քննարկումը սկսելուց մի քանի ժամ առաջ: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ ամեն ինչ արվել էր, որպեսզի օրենսդիրները չհասցնեն փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալ: Իհարկե, տեսականորեն բացառված չէ, որ իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության մեջ կգտնվեն անձինք, որոնք գիտակցելով «Հարկային օրենսգրքի» նաև իրենց բիզնեսների համար պարունակող սպառնալիքները՝ կփորձեն այդ փաստաթղթի քվեարկությանը չմասնակցել: Բայց փաստ է, որ այս փաթեթով առաջացած դժվարությունների պատասխանատվությունը կրելու է վարչապետ Կարեն Կարապետյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր