5032 դիտում
22:24 29-09-2016
Պրուսիայի թագավորը արգելում էր, որ հասարակ մարդիկ սուրճ ըմպեն․ հետաքրքիր փաստեր սուրճի մասին
1777 թվականին Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Մեծը հրովարտակ արձակեց, որով արգելում էր հասարակ մարդկանց սուրճ ըմպել։ Այս հրամանի անսխալ կատարումը վերահսկելու համար կային նույնիսկ հատուկ պաշտոնյաներ՝ սուրճի լրտեսներ։
Իսկ Տալլինում մինչ օրս կանգուն է մի հինավուրց աշտարակ, որի անունը՝ Կիկին-դե-Կեկ է, որը թարգմանվում է որպես «նայիր խոհանոցին»: Այն մոտ 500 տարեկան է. հնում այդտեղից հաճախ հայտնաբերում էին այն տները, որտեղ սուրճ էր պատրաստվում և պատրաստողներին ենթարկում էին տուգանքի։
Մեր օրերում սրճային բարքերը լրիվ ազատ են ճնշումներից և առավել հետաքրքիր։ Օրինակ Ճապոնիայում սուրճը ոչ միայն խմում են, այլև լողանում դրանով, ավելի կոնկրետ՝ սովորույթ կա լոգանք ընդունել սուրճի հատիկներով և չորացրած անանասի կտորներով լեցուն վաննաներում։
Ճապոնացիները հավատացնում են, որ դա իսկական փրկություն է հատկապես հոգնած մարդու համար։ Իսկ Գերմանիայում երկրի գիտնականները հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից, խոսքը, սակայն, մեծ քանակությամբ սուրճ խմելու մասին չէ, քանի որ ճաղատացումից, ըստ նրանց, ապահովագրվել կարելի է միայն մազերը սուրճով լվանալու դեպքում։
Նմանատիպ նյութեր
26873 դիտում
20:21 28-11-2016
Հասարակ ու բարի մարդիկ միշտ ներքուստ լինում են ուժեղ ու անկոտրուն, ինչպիսին Տիգրանն էր
3018 դիտում
17:15 21-01-2014
Հետաքրքիր փաստեր Հենրիխ Մխիթարյանի կյանքի մասին
Այս բաժնից
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10537 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am