26876 դիտում
20:21 28-11-2016
Հասարակ ու բարի մարդիկ միշտ ներքուստ լինում են ուժեղ ու անկոտրուն, ինչպիսին Տիգրանն էր
Ապրիլյան պատերազմում մեր տանկիստ տղաները` Տիգրանը, Վլադիմիրը, Մոնթեն, արեցին առավելագույնը՝ մտնելով 8 տանկի մեջ, տրորեցին թշնամու 3 տանկ և հպարտ անցան նրանց դրոշի վրայով` ապացուցեցին, որ Հային կոտրել չի լինի ու նրանց ոչ-ոք էլ չի կարող ծնկի բերել...
Տիգրանենց տան ամեն մի անկյունում նա է՝ միշտ բարի ու ժպտերես հայացքով նայում է բոլորին, հանգիստ ու խաղաղ, կարծես էնպես` ինչպես ուզում էր:
Երբ առաջին անգամ տեսա Տիգրանի մայրիկին՝ տիկին Գոհարին, իրականում շատ բարդ էր ու դժվար տեսնել նման գեղեցիկ կնոջ սևազգեստ ու մի բուռ դարձած, ով անընդհատ նայում էր Տիգրանի լուսավոր նկարին ու զսպում իրեն, երևի ուժ հավաքում ու հպարտ շարունակում նայել....
Մեզանից յուրանքանչյուրի սրտում պիտի ապրեն նրանք` տանկի անմահ անձնակազմը` Տիգրանը, Վլադիմիրը ,Մոնթեն: Նրանցից յուրաքանչյուրը պատմություն կերտած տղաներ են, ովքեր գիտակցաբար Անմահացան ու Հաղթեցին բոլորիս համար:
Ցավոք, ոչինչ հետ չի բերի նրանց, ովքեր Անմահացան, բայց մենք իրավունք չունենք նրանց մոռանալ ու համակերպվել։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է՝ ամեն անգամ ծնկի բերել ու լուծել Տղերքի վրեժը ու երբեք դա բավական չի լինի:
Եթե Հայ Մայրը պիտի սգա Հերոսի մահ, ապա նրանք ավելի ու ավելի շատ պիտի դա զգան ու ապրեն, բայց ոչ որպես «քաջ հերոսի մայր` այլ....»
Փա'ռք հիշատակիդ Տիգրան Արամի Աբգարյան։ Մենք միշտ սպասելու ենք քեզ ու բոլորին.....Ձեզ` Անմահներիդ...
Ալվինա Հարությունյան:
Նմանատիպ նյութեր
2593 դիտում
14:26 01-11-2018
Էդ ո՞նց ա լինում, որ միշտ նախկին իշխանությունները վատն են լինում, իսկ դուք ոչ․..Մենուա Հարությունյան
8810 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան