Հալեպի հրթիռակոծման ժամանակ հայուհի է զոհվել
Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով հայուհի է զոհվել:
Հալեպի [url=http://www.kantsasar.com/news/]«Գանձասար» [/url]հայկական թերթի փոխանցմամբ` կեսօրին Սուլեյմանի շրջանում տեղի ունեցած ռմբահարման հետևանքով հայուհի է մահացել: Զոհված կինը 47-ամյա Սևան Հատատն է:
Թերթի հաղորդմամբ` զինյալ ահաբեկչական խմբավորումները շարունակում են հրթիռակոծել Հալեպի բնակելի թաղամասերը: Հրթիռակոծման են ենթարկվել Վիլլաներ, Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզյե թաղամասերը:
Նշենք, որ այսօր առավոտից հրթիռակոծման են ենթարկվում Հալեպի հայկական թաղամասերը: