Լիբիայի մայրաքաղաքում հրթիռակոծման հետևանքով զոհվել է 15 եգիպտացի
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հրթիռն ընկել բնակելի տան վրա, ինչի հետևանքով զոհվել է 15 եգիպտացի։ Այս մասին հայնտում է ITAR-TASS-ը։
Ստացված տվյալների համաձայն, հրթիռակոծվել է մայրաքաղաքի բնակելի շրջաններից մեկը։
Հաղորդվում է, որ զոհված եգիպտացիները պայմանագրային աշխատողներ էին։ Բացի այդ, սրված իրադրության հետ կապված Եգիպտոսի ՆԳՆ֊ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին Լիբիա մեկնելուց զերծ մնալ։