8010 դիտում
09:56 28-09-2016
Իրանական գազի հետքը կառավարության հրաժարականում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում առանձնակի ակտիվություն դրսևորվեց Հայաստան-Իրան հարաբերություններում, այն աստիճան, որ արդեն կարծիքներ էին հնչում, թե Հայաստանն ի վերջո որոշել է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները և վերջ դնել Ռուսաստանից քառորդդարյա էներգետիկ միահեծան կախվածությանը։ Հայ-իրանական շփումների ակտիվացմանը մեծապես նպաստեց Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների վերացումը այս տարվա սկզբին։ Աբրահամյանի գխավորությամբ ՀՀ կառավարությունը փորձեց օգտագործել պատմական հնարավորությունը, թեկուզ փոքր ծավալներով և ժամանակավորապես բնակչության սպառման համար գազ գնել նաև Իրանից։ Իրանական գործոնը կառավարությունը սկսեց օգտագործել նաև ռուսական գազի գնի շուրջ բանակցություններում։
Ռուսաստանը, փաստորեն, առանց ավելորդ հիստերիայի վերցրեց Հովիկ Աբրահամյանի կառավարության նետած ձեռնոցը, որոշ ժամանակ անց, սակայն, այդ կառավարությունը ցրվեց։ Պատկերն ամբողջացնելու համար հիշեցնենք, որ իր էներգետիկ աղբյուրները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ Հայաստանի դելիկատ աշխատանքների ընթացքում երկրի ներսում տեղի ունեցան ահաբեկչության մի քանի ձախողված, մեկ հաջողված փորձ, ապրիլյան պատերազմը և հուլիսի 17-ի ՊՊԾ գնդի գրավումը։ ՀՀ նոր կառավարությունը, որի ղեկավարը ճակատագրի հեգնանքով նշանակումից մեկ օր առաջ «Գազպրոմի» բարձրաստիճան պաշտոնյա էր, պետք է որ Իրանի հետ «էքսպերիմենտներից» հեռու մնա։
Այս առումով, սակայն, շատ ավելի կարևոր է, թե 2017 թվականի ընտրությունների արդյունքներով ինչպիսի կառավարություն կձևավորվի Հայաստանում՝ կառավարություն, որ կգործի հօգո՞ւտ, թե՞ ընդդեմ Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիայի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»