Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը
94 տարեկան հասակում վախճանվել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը, տեղեկացնում է BBC-ն՝ վկայակոչելով Պերեսի շրջապատի հայտարարությունները։
Նրա առողջական վիճակտ կտրուկ վատացել էր սեպտեմբերի 13-ին տարած կաթվածից հետո, երբ նրան տեղափոխել էին Թել-Ավիվից ոչ հեռու գտնվող բժշկական կլինիկաներից մեկը։ Այդ պահից Իսրայելի նախկին նախագահը գտնվել էր արհեստական կոմայի մեջ։
Պերեսը ժամանակին զբաղեցրել էր Իսրայելի գրեթե բոլոր պետական բարձր պաշտոնները։ 2 անգամ նշանակվել է երկրի վարչապետ, մի քանի անգամ ղեկավարել պաշտպանության, ֆինանսների, արռաքին գործերի, ներքին գործերի նախարարությունները։
2007-2014 թվականներին նա եղել է Իսրայելի նախագահը։ 1994 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ Օսլոյում անցկացված խաղաղ բանակցություններում ունեցած իր մեծ ավանդի համար, որտեղից սկսվեց Պաղեստինի ինքնավարությանը քաղաքացիական իշխանության հանձնման գործընթացը։