28736 դիտում
16:40 04-01-2021
Պատերազմի ընթացքում Նիկոլը Ռուսաստանից խնդրել և ստացել է շատ մեծ քանակությամբ զենք և զինամթերք, որի դիմաց դեռևս չի կատարվել որևէ վճարում․ Արա Վարդանյան
Արա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ըստ օդում կախված լուրերի, պատերազմի ընթացքում Նիկոլը Ռուսաստանի Դաշնությունից խնդրել և ստացել է շատ մեծ քանակությամբ զենք և զինամթերք, որի դիմաց դեռևս չի կատարվել որևէ վճարում։ Ավելին, չկա կնքված վարկային պայմանագիր։
Հունվարի 11-ին Ռուսաստան նախատեսված պետական այցի շրջանակում նա ըստ ամենայնի կստորագրի նաև նոր վարկային պայմանագիր` մատակարարված զենքի համար։ Խոսքը գնում է 500 միլիոնից մինչև 1,5 միլիարդ դոլար գումարի մասին։ Դե պարզ է, որ Մոսկվայից վերադառնալուն պես նա թմբկահարելու է Հայ - Ռուսական փայլուն հարաբերուեյունների մասին և որպես ձեռքբերում ներկայացնելու է հենց այդ զենքի համար կնքված վարկային պայմանագիրը` թաքցնելով մանրամասները հասարակությունից։
Տեսնես այդ զենքը Արցախ հասա՞վ...
Հ.Գ. պատրաստ եմ հեռացնել այս գրառումը հենց որ Պաշտպանության Նախարարությունը կամ Վարչապետը պաշտոնապես կհերքեն այս տեղեկությունը։ Ասեմ ավելին, նույնիսկ ներողություն կխնդրեմ...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ըստ օդում կախված լուրերի, պատերազմի ընթացքում Նիկոլը Ռուսաստանի Դաշնությունից խնդրել և ստացել է շատ մեծ քանակությամբ...
Posted by Ara Vardanyan on 2021 թ. հունվարի 3, կիրակի
Նմանատիպ նյութեր
2656 դիտում
09:17 28-09-2016
Կոնյակ արտադրողները մեծ քանակությամբ կոնյակ են արտահանել ՌԴ, սակայն վճարում չեն ստացել. «Հայկական ժամանակ»
6950 դիտում
18:55 27-02-2018
Ոստիկանները մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4227 դիտում
11:24 13-07-2018
Քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնել. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
412 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
844 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
721 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը