«Միայն նա է արժանի կյանքի և ազատության, ով ամեն օր դրանց համար պայքարում է»․ Pharrell Williams-Freedom․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։
Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնլու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։
Սպինոզան սահմանում է ազատությունը որպես սեր Աստծո հանդեպ և Աստծո սեր՝ մարդու հանդեպ. «Դրանից մենք պարզ հասկանում ենք, թե ինչումն է մեր փրկությունը կամ երանությունը կամ ազատությունը, որը Աստծո հանդեպ մշտական և հավերժական սիրո կամ մարդու նկատմամբ Աստծո ունեցած սիրո մեջ է»։