Ֆարել Ուիլյամսը նաև հագուստի դիզայներ է. նրան են պատկանում հագուստի արտադրության «Billionaire Boys Club» (BBC) և կոշիկի արտադրության «Ice cream» ընկերությունները:
Կրոնական հայացքների վերաբերյալ «GQ Style» ամսագրի տված հարցին Ֆարել Ուիլյամսը պատասխանել է. «Փաստացի քրիստոնյա եմ, իսկ իրականում՝ ունիվերսալիզմի հետևորդ»: