211652_close_icon
views-count1216 դիտում article-date 14:40 24-08-2015

Պակիստանում թալիբներն ազատ են արձակել պատանդ վերցված չինացուն

Պակիստանում գերությունից ազատվել է չինացի հեծանվորդը, որը առեւանգվել էր նախորդ տարվա հուլիսին: Հուն Սյույդունին, որը հեծանիվով անցել է Նեպալը, Հնդկաստանը եւ Տիբեթը, գիշերը հանձնել են Պակիստանի Արտգործնախարարությանը: Երկրի իշխանությունները նշել են, որ նրա ազատագրման համար թալիբների հետ տեւական ժամանակ բանացություններ են տարվել: Ինչ հանգամանքներում են դրանք հաջողվել եւ ինչ պայմաններում է պահվել չինացին, գաղտնի է:

Նմանատիպ նյութեր