211652_close_icon

Արդարադատության ակադեմիայի ռեկտորը Վաշինգտոնում մասնակցել է սնանկության հարցերի կարգավորման շուրջ խորհրդակցությունների

views-count2571 դիտում article-date 18:30 27-09-2016
ԱՄՆ պետական դեպարտամենտի Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) հրավերով սեպտեմբերի 19-23-ը Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը Վաշինգտոնում մասնակցել է <<Սնանկության հարցերի կարգավորման շուրջ>> խորհրդակցությունների: Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված են եղել սնանկության գործեր քննող դատավորներ՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը: Պատվիրակության անդամները Միացյալ Նահանգների իրենց գործընկերների հետ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի սնանկության գործերով դատարանում մասնակցել են դատական լսումների, ծանոթացել գործերի վարման էլեկտրոնային գործընթացին, այնուհետև Փիլսբըրի և Վինթրոփ իրավախորհրդատվական ընկերությունում քննարկում ծավալել սնանկության վեճերի և դրանց լուծման եղանակների մասին: Ներկայացվել է սնանկության վերաբերյալ ԱՄՆ օրենսդրության ընդհանուր նկարագիրը քննարկվել են մի շարք այլ հարցեր: Մեր երկրի պատվիրակությունն իր հերթին գործընկերներին է ներկայացրել սնանկության հարցերի կարգավորման վերաբերյալ հայաստանյան փորձը, օրենսդրության բարեփոխումները, Հայաստանում ոլորտի կարգավորման առավել արդյունավետ համակարգ ստեղծելու ուղիները: Այցի շրջանակում ԱՄՆ-Հայաստան խորհրդակցությունների մասնակիցները հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ կառավարիչների գործակալության ղեկավար կազմի հետ, քննարկվել են սնանկության գործընթացում նրանց դերին ու նշանակությանն առնչվող մի շարք հարցեր: ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու հնարավոր ուղղությունները: [b]Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր