Իրանի նավթի նախարարը հայտնել է Ալժիր իր այցելության միակ նպատակի մասին
Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Ալժիր է այցելել միայն նավթարդյունահանող երկրների ներկայացուցիչների հետ հանդիպմանտ նավթի արդյունահանման հնարավոր սառեցման կամ նրա ծավալների կրճատման շուրջ կարծիքներ լսելու համար, տեղեկացնում է rosbalt.ru-ն։
«Այստեղ եմ միայն կարծիքների փոխանակման համար, ոչ ավելի»,-լրագրողների հետ հանդիպմանը ասել է Զանգանեն՝ այդպես մեկնաբանելով իր այցը Ալժիր։
Նրա խոսքով՝ հանդիպումը կրում է խորհրդատվական բնույթ, ավելին պետք չէ սպասել. «Ալժիրում բանակցությունների արդյունքները կարող են օգտագործվել նոյեմբերին Վիեննայում ՕPEC-ի գագաթնաժողովում»։
Սեպտեմբերի 26-28-ը Ալժիրում ընթանում է Միջազգային էներգետիկ ֆորումը, որի շրջանակներում էլ տեղի է ունենալու OPEC-ի անդամ երկրների հանդիպումը։