2100 դիտում
15:25 26-01-2021
Արցախում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիներն Իրանի ԱԳ նախարարի՝ ՌԴ այցելության նպատակներից է. Զարիֆը Մոսկվայում է
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր առավոտյան տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Մոսկվա: Այս մասին հայտնում է իրանական [url=https://en.irna.ir/news/84199330/Iran-FM-in-Russia-for-regional-bilateral-talks]IRNA[/url] լրատվական գործակալությունը:
Նշվում է՝ Զարիֆը ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Արցախի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, Սիրիիայի, Աֆղանստանի և Պարսից ծոցի հետ կապված հարցեր:
Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղիները և հյուսիսային հարևանների հետ տնտեսական համագործակցության ընդլայնումն Իրանի արտգործնախարարի՝ ՌԴ այցելության մյուս նպատակներն են:
Դիվանագետը երեկ Ադբեջանի մայրաքաղաք Բաքվում էր: ՌԴ-ում այցն ավարտելուց հետո նա պատրաստվում է գալ Հայաստան, ապա այցելել Վրաստան և Թուրքիա:
Նմանատիպ նյութեր
992 դիտում
13:24 29-08-2014
Աշխատանքային այցով Մոսկվայում է գտնվում Իրանի արտգործանախարար Զարիֆը
Այս բաժնից
928 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է