2615 դիտում
15:30 27-09-2016
«ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» շարադրությունների մրցույթը վերանվանել «ԱՊՀ. Համագործակցության 25 տարի». Armtimes.com
«ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» թեմայով ստեղծագործական աշխատանքների մրցույթ հայտարարվելու մասին Armtimes.com-ի հրապարակած տեղեկությունը բավականին մեծ արձագանք է գտել: Քիչ առաջ դրա վերաբերյալ Armtimes.com-ին պարզաբանում է տրամադրել ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը:
««Ռուսգործակցություն» գործակալության հայտարարած «ԱՊՀ-ն իմ հայրենիքն է» միջազգային մրցույթը Հայաստանում գործող 1.400 հանրակրթական դպրոցներից վերաբերում է ռուսերենով ուսուցմամբ ընդամենը 40 դասարաններում և դպրոցներում սովորող ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտների:
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանին չի ներկայացվել մրցույթի վերնագրի ընտրությունը, ինչպես նաև չի զեկուցվել մրցույթի հայտարարությունը նախարարության կայքում տեղադրելու մասին:
Կարևորելով ԱՊՀ-ը դերը` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկ կներկայացվի մրցույթի նախաձեռնողներին` մրցույթն անցկացնել «ԱՊՀ. համագործակցության 25 տարի» խորագրով, քանի որ ԱՊՀ-ն` անկախ պետությունների համագործակություն է և չի կարող ընդհանուր հայրենիք դիտարկվել»,- փոխանցել է ԿԳՆ մամուլի քարտուղարը:
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
23:57 17-09-2022
Տոկաևը Ղազախստանի մայրաքաղաքը վերանվանել է Աստանա և նախագահի մանդատի համար 7 տարի ժամկետ է սահմանել
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»