1394 դիտում
19:42 21-10-2016
Կայացել է «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթը եւ հաղթողների պարգեւատրման արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեւանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցում՝ Հակոբ Պողոսյանի անունը կրող լսարանում կայացավ «Հակոբ Պողոսյանի անվան կրթաթոշակ» շարադրությունների ամենամյա մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը /իսկ մրցույթը կայացել էր ս.թ. հոկտեմբերի 12-ին Թեքեյան Կենտրոնում/:
Ձեռնարկը, որը նցիրված է հայ ականավոր հրապարակախոս, լրագրող, քաղաքական մեկնաբան, «Նոր Օր» թերթի խմբագիր, թարգմանիչ Հակոբ Պողոսյանի հիշատակին, նախաձեռնել եւ 2002թ. սկսած իրականացնում է նրա այրին՝ ԱՄՆ-ում բնակվող Անի Պողոսյանը: Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների առաջադիմության բարձրացմանը, խրախուսել հայոց լեզվի իմացությունն ու ստաղծագործական աշխատանքը, նոր լիցք ու ոգեւորություն հաղորդել աշակերտներին, ինչպես նաեւ առողջ մրցակցության պայմաններում հնարավորություն տալ պատանիներին դրսեւորել իրենց գիտելիքները:
Այս տարվա մրցութի՝ ստեղծագործական շարադրությունների թեմաներն էին՝ «Հայաստան աշխարհ», «Կարոտի կանչով» եւ «Իմ աղոթքի լեզուն»: Մասնակիցներն էին դպրոցի 8-րդ եւ 9-րդ դասարանի աշակերտները, որոնցից վեցը լավագույն աշխատանքների համար արժանացան դրամական պարգեւների՝
I մրցանակ – Մոնիկա Մելիքսեթյան /9-րդ դասարան/
II մրցանակ – Միլենա Սիսայն /9-րդ դասարան/
III մրցանակ – Աստղիկ Ղազարյան /9-րդ դասարան/
IV /խրախուսական/ մրցանակ – Հասմիկ Կարապետյան /9-րդ դասարան/
V /խրախուսական/ մրցանակ – Աստղիկ Բաբաջանյան /9-րդ դասարան/
VI /խրախուսական/ մրցանակ – Լուսինե Բաբաջանյան /8-րդ դասարան/
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1492 դիտում
16:50 03-12-2015
Տեղի է ունեցել «Հիշում եմ և պահանջում». շարադրությունների մրցույթի հաղթողների պարգևատրությունը
1780 դիտում
16:31 06-07-2021
Հայ-Ռուսական համալսարանում գործելու է Արցախյան պատերազմի մասնակից Տիգրան Պողոսյանի անվան կրթաթոշակ
Այս բաժնից
808 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը