211652_close_icon

Թուրքիայի ԱԱԾ-ից մի քանի տասնյակ աշխատակիցներ են հեռացվել

views-count1678 դիտում article-date 15:18 27-09-2016
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը հայտնել է 87 աշխատակիցների աշխատանքից հեռացնելու մասին։ Ինչպես տեղեկացնում է Ria Novosti-ն, վերջիններս մեղադրվում են իսլամի քարոզիչ, FETO կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գուլենի հետ համագործակցելու մեջ։ Ավելի վաղ նշված կառույցից հեռացվել են 141 ծառայողներ։ Նրանցից 87-ին արգելվել է պետական որևէ պաշտոն զբաղեցնել։ Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի մեջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է Գյուլենին։ Անկարան մի քանի հայց է ուղարկել Վաշինգտոնին՝ պահանջելով Գյուլենի արտահանձնումը, սակայն ամերիկյան իշխանությունները չեն շտապում ընդառաջ գնալ Էրդողանին։

Նմանատիպ նյութեր