Ֆրանսիայում օդանավակայանների՝ ծայրահեղական հայացքների տեր 57 աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից
Ֆրանսիական Լե-Բուրժե և Շառլ-դե Գոլ օդանավակայաններում այս տարվա սկզբից մինչև այսօր 57 աշխատակիցներ են հեռացվել աշխատանքից:
Ինչպես հայտնում է Les Echos թերթը, վերջիններս հեռացվել են աշխատանքից ծայրահեղական հայացքներ ունենալու համար:
Նրանցից 5-ը հեռացվել են նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչություններից անմիջապես հետո, իսկ երկրում հայտարարված արտակարգ դրությունից հետո մի շարք խուզարկումներ են անցկացվել օդանավակայաններում: Շուրջ 4 հազար անձնական պահարաններում չի հայտնաբերվել ոչ մի տեսակի թմրանյութ, զենք, սակայն գտնվել են կրոնական գաղափարախոսության գրքեր: