1993 դիտում
11:56 27-09-2016
Չէի ստորագրի «Արդարությունը Հայաստանում» հայտարարությունը. Արամ Աբրահամյան. «Առավոտ»
«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է. ««Արդարությունը Հայաստանում» հայտարարությունը, որը ստորագրել են Հայաստանի և Սփյուռքի հայտնի դեմքերը, կազմված է միանգամայն ճիշտ պահանջներից և գնահատականներից: Ասել «ոչ» կոռուպցիային և ասել «այո» արդար ընտրություններին` ո՞վ կարող է դրան դեմ լինել: Բայց եթե ինձ առաջարկեին ստորագրել այդ կոչը (կամ դիմումը, պետիցիան), ես դա չէի անի` միայն մեկ, բայց իմ կարծիքով, էական նախադասության պատճառով: «Նկատի ունենալով 2016 գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների»,- գրված է հայտարարության մեջ:
Կոնկրետ ի՞նչն էր հանգեցրել մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների: Չգիտեմ, թե ինչ նկատի ունեն դիմումի հեղինակները, երբ խոսում են 2016 թվականի գարնան մասին: Բայց նույն թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ օգտագործել «ցնցումներ և բողոքի ակցիա» լղոզված ձևակերպումը, ինձ թվում է` սխալ է: 2016 թվականի հուլիսին տեղի ունեցավ զինված հարձակում ոստիկանական գնդի վրա, որի հետևանքով զոհվեցին իրենց պարտականությունը կատարող ոստիկանները: Իսկ դրան հետևեցին ՊՊԾ գունդը շրջափակած ոստիկանական պատնեշները ճեղքելու և զինյալներին միանալու փորձերը: Արդյոք դրանք «մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումներ» չե՞ն:
Ամբողջ ցավն այն է, իմ կարծիքով, որ դիմումը ստորագրած կամ չստորագրած մտավորականները, հասարակական, քաղաքական գործիչները չեն համարձակվում իրերն իրենց անունով կոչել, անել այդ պարզ արձանագրումները, որովհետև վախենում են ընկնել լյումպենացված զանգվածի «դռբի տակ», և դրանով իրե՛նք են նպաստում հասարակության լյումպենացմանը ավելի շատ, քան ցանկացած հաղորդաշար` ռաբիս երգիչների մասնակցությամբ: Փառք ու պատիվ այն մի քանի կուսակցություններին և անհատներին, որոնք խիզախություն են ունեցել հակադրվելու համընդհանուր «թրենդին»:
Մնացած պնդումները վերոհիշյալ տեքստում արդարացի են, և այդ բարի ցանկություններին, բնականաբար, արժե միանալ: Իհարկե, լավ կլիներ, որ ոստիկանությունը փողոցներում մարդաորսով չզբաղվեր, որ դատավորները «վերևից զանգերի» չսպասեին, որ պաշտոնյաները չգողանային, որ ԿԸՀ-ն ընտրություններում հաղթող ճանաչեր այն մարդկանց, որոնք իսկապես ընտրվել են: Թե ինչպես է դա հնարավոր` պետիցիայի հեղինակները չեն ասում: Հուսով եմ, որ նրանք չեն կարծում, թե դա հնարավոր է անել «ազգի նվիրյալների հուսահատ քայլերով»»:
[b]Ամբողջական հոդվածը թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»